00:00:00

Աննա Հակոբյանի վարսահարդարը Փաշինյանի օգնական նշանակվելուց առաջ հասցրել է ուղեկցել նրանց Մոսկվա

21:08, 10 սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Սոֆյա Նավասարդյանը, ում նշանակումը բավականին բուռն քննարկումների թեմա է դարձել, մինչեւ նշանակումը պարզվում է  արդեն ուղեկցել է վարչապետի տիկնոջը Աննա Հակոբյանին պաշտոնական ուղեւորությունների ժամանակ։ Օրինակ, Սոֆյա Նավասարդյանն ուղեկցել է Աննա Հակոբյանին հունիսի 13–ին Մոսկվա կատարած  այցի ընթացքում, այդ ժամանակ թերեւս վարսահարդարի կարգավիճակով։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Yerkir.am-ին հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ  Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն  գործով: «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել  նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասել է  խոսնակը: Եղոյանը հավելել է, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր