00:00:00

Այսօր լավ աշխատեցիք, կարող եք հանգիստ գնալ տուն. Շարմազանովը՝ պատգամավորներին

20:54, 10 սեպտեմբեր 2018

6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը հագեցած չէր և սպասելի էր, որ այսօրվա նիստը քիչ տևեց։ Քիչ առաջ ԱԺ-ն ավարտեց աշխատանքները, բայց մինչ այդ քննարկվեցին մեծ թվով հարցեր, թեպետ քննարկումները բուռն չէին։ Օրինագծերի քննարկումների ժամանակ խորհրդարանի նիստերի դահլիճը գրեթե դատարկ էր, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ նկատեց, որ ներկա են միայն կոալիցիոն նախկին գործընկերները, որոնք «այժմ քաղաքական դաշտի հակառակ կողմերում են»։ Իսկ երբ արդեն օրակարգի հարցերը սպառվել էին, նիստը վարող Շարմազանովը փորձեց ոգևորել պատգամավորներին. «Այսօր լավ աշխատեցիք, կարող եք հանգիստ գնալ տուն։ Արդյունավետ աշխատեցիք»։ Սեպտեմբերի 11-ին առավոտյան խորհրդարանի աշխատանքները կշարունակվեն այսօր քննարկված հարցերի քվեարկությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր