00:00:00

Արցախի զորամասերից մեկի կապիտանի մահվան գործով կա մեղադրյալ

20:48, 10 սեպտեմբեր 2018 Իրավական

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական  դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել  ճանապարհի երթեւեկելի մասից եւ աջ կողմի վրա շրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել  է: Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդ, շարքային Վ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր