00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ

20:15, 10 սեպտեմբեր 2018

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում մեր պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ»» (grey zones) զեկույցի բանաձևի նախագծում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. <<Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով>>։ Բանաձեւի իմաստով Արցախը «գորշ գոտի է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր