00:00:00

Աշոտ Արսենյանը հարցաքննվել է՞

20:05, 10 սեպտեմբեր 2018 Հասարակություն

Նոր զարգացումներ Վայոց Ձորի Մալիշկա համայնքի արդեն նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանի եւ ԱԺ գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանի «վոյաժներից»։ Նշենք, որ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի արդեն ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Օրեր շարունակ Մալիշկա համայնքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին ընդդեմ՝ Մհեր Մովսիսյանի, ով հրաժարականի դիմում ներկայացրեց։ Գյուղաբնակները հայտնել էին, որ Մովսիսյանը համայնքային բյուջեն սեփական շահերի համար է ծառայեցրել։ ՀՔԾ-ում տեղի ունեցածի առնչությամբ կա նաեւ հարուցված քրեական գործ։ Մեզ հայտնի է դարձել, որ Մհեր Մովսիսյանին երբ հրավիրել են հարցաքննության, նա հայտնել է, որ գումարները, որոնք նախատեսված են եղել համայնքի խնդիրները լուծելու համար տվել է Աշոտ Արեսնյանին։ ՀՔԾ մեր աղբյուրները հայտնում են, որ Աշոտ Արսենյանը եւս հրավիրվել է հարցաքննության։ Միաժամանակ Արսենյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել կապված գործարարներ Մուրադ Մուրադյանի եւ Կորյուն Հակոբյանի հայտարարությունների։ Արսենյանը քաջ գիտակցում է, որ արտոնյալների ժամանակներն անցել են, եւ նա չի կարող այլեւս շրջանցել օրենքը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն այս օրերին Աշոտ Արսենյանը Երեւանում տարբեր հանդիպումներ է ունենում, փորձելով ջրից չոր դուրս գալ։ Ի դեպ գործարարների հայտարարությունների հետ կապված մեր լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ Աշոտ Արսենյանից, սակայն վերջինս լսելով հարցը հեռացել է։ https://www.youtube.com/watch?v=8vq5BOVocdk&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր