00:00:00

Թուրքիայի դատարանը Դեմիրթաշին դատապարտեց 4 տարվա ազատազրկման

18:18, 10 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Սեպտեմբերի 7-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանաագահ Սելահաթթին Դեմիրթաշի և պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերի գործով։   Դատարանի որոշմամբ՝ Դեմիրթաշը դատապարտվել էլ 4 տարի 8 ամիս ազատազրկման։ Իսկ Օնդերը՝ նույն մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման։ Երկուսի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ 2013թ.-ին Դեմիրթաշը մահմեդական նովրուզ տոնի ժամանակ հանդես էր եկել ելույթով,  իսկ Օնդերը ներկա էր գտնվել այդ ելույթին։ Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը նրանց մեղադրել էր այն բանում, որ այդ ելույթների ժամանակ նրանք Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն են իրականացրել։ Տեղեկացնենք, որ Դեմիրթաշը 2016թ. կալանավորված է։ Նրան առաջադրված են յլ մեղադրանքներ ևս։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր