00:00:00

Որ ոլորտին ձեռք ենք տվել, չորը կանաչեցրել ենք. Գագիկ Ծառուկյան

13:38, 10 սեպտեմբեր 2018

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: Նուբարաշեն վարչական շրջանում ԲՀԿ -ն ներկայացրեց իր ծրագրերը, խնդիրներին լուծում տալու իրենց պատկերացումները: «Ծառուկյանը գործի մարդ է, նա անհնարինը հնարավոր է դարձնում: Ես ռեմ նեղանալու,եթե չստանամ փեր ձայները, ապրողը դուք եք, ընտրեք ում ուզում եք»,-ասաց Գ. Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նշեց ,որ անկախ ընտրության արդյունքներից, իրենք շարունայելու են իրենց գործը: Գագիկ Ծառուկյանը շեշտեց,որ Նուբարաշենից են սկսում քարոզարշավը, քանի որ Երևանը սկսվում է ոչ թե կենտրոնից, այլ ծայրամասերից:
«Ասեցիք սպորտդպրւց չունենք,կառուցեցի, ասեցիք եկեղեցի չունենք, կառուցեցի: Ծառուկյանը միշտ գործ է արել, անում է և անելու է»,-ասաց նա
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/armdaynews/videos/2129007194041164/    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր