00:00:00

Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու ձևը գիտի․ Ալիկ Սարգսյանին մեղադրանք կառաջադրվի՞ (տեսանյութ)

13:25, 10 սեպտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է, որ որեւէ առնչություն չունի «Ավազահատիկ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ հայտարարությունների հետ, եւ որեւէ բիզնես չի խլել։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանը դիմել է  Ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի և ՀՀ նախկին Ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից իրեն ունեզրկելու վերաբերյալ։ Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջադրվեց մեղադրանք։ Ալիկ Սարգսյանը նշեց, որ չի բացառվում, որ իրեն եւս մեղադրանք առաջադրվի։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/296497000948230/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր