ԲՀԿ քարոզարշավը մեկնարկեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին աղուհաց մարուցելով։Ժողովուրդը մեծ ցնծությամբ ընդունեց ԲՀԿ անդամներին, ու իրար հերթ չտալով՝ սկսեցին գրկախառնվել Գ. Ծառուկյանի ու Նաիրա Զոհրաբյանի հետ:
Մինչ քարոզարշավի մեկնարկը Նաիրա Զոհրաբյանը մեկ առ մեկ լսեց բնակիչներին:
Գագիկ Ծառուկյանը իրեն փոխանցված նամակները տեղում ընթերցեց։
Պետրոս Ղազարյանը Վահե Էնֆիաջյանն ու ավագանու մյուս անդամները բարձրաձայնեցին քաղաքի հիմնախնդիրների մասին,որոնց թվում են տրանսպորտի, աղբահանության, ջրի մատակարարման խնդիրները։



