00:00:00

«Ես լսում եմ քեզ»․ երաժշտություն և արվեստի կրթություն՝ բոլորի համար

16:36, 10 սեպտեմբեր 2018

Մուղդուսյան արվեստի կենտրոնըՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ2018 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է«Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» հնգամսյա ծրագիրը: Ծրագրի միջոցով Կենտրոնը ցանկանում է լիարժեք ներառականության մոդել ստեղծել և լսողության խնդիրներ ունեցող երեխաներին ներառել կրթական, սոցիալ-մշակութային կյանքին։ Ծրագրի շրջանակում Մուղդուսյան արվեստի կենտրոնի քանդակագործության, նկարչության, վոկալի, խեցեգործության և կարպետագործության մասնագետները կսովորեն ժեստերի լեզուն, որը նրանց հնարավորություն կտա ավելի հեշտ հաղորդակցվել կենտրոն հաճախող լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ։Ժեստերի լեզուն կուսուցանվի նաև կենտրոնի 20 սաների: Ժեստերի լեզվովկթարգմանվեն հայդասական ժողովրդական երգերը, որոնքՄուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլըկներկայացնի «Ես լսում եմ քեզ» ներառական մենահամերգի ընթացքում: Այն «Ես լսում եմ քեզ» միջոցառումների շարքի մաս է կազմում. նախատեսվում են նաև տեղեկատվական արշավներ և ֆլեշմոբ՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանն ու լսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն: Մուղդուսյան արվեստի կենտրոնի մասնագետները կկարողանան ավելի արդյունավետ կազմակերպել դասավանդման գործընթացըլսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ ստեղծելով արվեստի կրթություն ստանալու ավելի բարենպաստ, ներառական պայմաններ։ Ավելացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ականջի և պտկաձև ելունի հիվանդության հիմքով  հաշմանդամության խումբ ունեցող անձանց 15 տոկոսը (476 հոգի) երեխաներ են:   *** Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնվել է 2014 թվականին և որդեգրել է լիարժեք ներառականության սկզբունքը: Սոցիալապես անապահով ընտանիքների և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների  համար ուսուցումն այստեղ  անվճար է: Կենտրոնի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ֆեյսբուքյան էջի և Նաիրյան վոկալ անսամբլի Յութուբի ալիքի միջոցով։     Մուղդուսյան արվեստի կենտրոն  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր