00:00:00

ՊԵԿ-ն առաջարկում է երգիչ-երգչուհիներին հայտարարագրեր ներկայացնել

16:03, 10 սեպտեմբեր 2018 Մշակույթ

Սինգապուրյան հրաշքը հնարավոր չէ կիրառել Հայաստանում։ Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով իր՝ Սինգապուր այցին:
Նա նշեց, որ Սինգապուրում օրենսդրության մեջ մի շատ կարևոր նշանաբան կա՝ սինգապուրյան մարմինը՝ իրենց ազգը, իրենց հարկերը:
«Այսինքն՝ հարկեր վճարելու պատրաստակամությունը համարվում է շատ կարևոր մի իրադարձություն, քանի դեռ նրանք չեն սեփականաշնորհել, չեն կարող դա կիրառել ու այստեղ մենք՝ հայերս, անելիքներ ունենք», - ասաց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանն ասաց, որ Հայաստանում ՊԵԿ-ը դեռևս չի հասել այս գաղափարախոսությանը: Նա ընդգծեց, որ այնտեղ հարկեր վճարելը հայրենասիրության էլեմենտ է:
«Մեր մոտ ուրիշ նշանաբան ունեք, մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափել հարկերը վաճելուց, մենք Սովետական միությունից ունենք քաշ տված ժառանգություն՝ պետությանը խաբելը հարգանքի արժանի է», - ասաց Դ. Անանյանը:
Ըստ Անանյանի՝  օրինակ, մշակույթի ոլորտում առկա է հարկերը չվճարելու մշակույթ:
«Օրինակ՝ ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, նրանք հայրենասիրական երգեր են գրում ու կատարում, բայց որևէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել», - ասաց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ Տիգրան Մանսուրյանն է ժամանակին հայտարարագրեր ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր