00:00:00

Եթե Մարտի մեկի հետ կապ ունեմ, թող ինձ էլ գնդակահարեն․ Ալեքսանյան

15:03, 10 սեպտեմբեր 2018

«Ես մարտի մեկի դեպքերի հետ որևէ կապ չունեմ»։Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց  գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հարցին, թե Մարտի մեկի գործի նոր ընթացքի վերաբերյալ ինչ տեսակետ ունի, այդ ժամանկատավածում մամուլը գրել էր, որ մի շարք օլիգարխներ, այդ թվում ինքը կապ ունեն դեպքերի հետ։ «Ծառուկյան Գագոն ոնց ասեց ով, որ Մարտի մեկին եղել է, թող տանեն գնդակահարեն,թող ինձ էլ գնդակահարեն»,-ի պատասխան ասաց Ալեքսանյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, եթե կապ չունի, ապա ինչո՞ւ հրապարկումների հետքերով դատարան չէր դիմում, Ալեքսանյանն ասաց․ «Բան ու գործ չունեմ՝դատարան դիմեմ, 200 իրավաբանն էլ չի հերքի ձեր գրածների վրա»։ Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին։ Նա նաև չասաց արդյոք որպես գործարար հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2209810815963147/ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր