00:00:00

Վարչապետն այցելել է Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է

13:02, 10 սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,– գրում է վարչապետը։ Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր