00:00:00

Հենրիխ Մխիթարյան. Պետք է յուրաքանչյուր խաղում պայքարենք հաղթանակի համար

21:30, 09 սեպտեմբեր 2018 Սպորտ

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայանալու է Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղից առաջ հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները մտածում էին միմիայն հաղթանակի մասին.
«Նորմալ է, որ մեր նպատակը հաղթանակն է: Ինչո՞ւ դուրս գանք խաղադաշտ, եթե չենք մտածելու հաղթանակի մասին:
Եթե ցանկանում ենք խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել, պետք է յուրաքանչյուր խաղում պայքարենք հաղթանակի համար: Սա է միակ տարբերակը:
Մակեդոնիան հրաշալի ֆուտբոլիստներով լուրջ մրցակից է: Մենք լավ գիտենք, թե ով է Գորան Պանդևը, բայց կան նաև շատ այլ ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Իսպանիայում, Անգլիայում, Պորտուգալիայում: Ամեն դեպքում, մենք կենտրոնացել ենք միայն մեր խաղի և հաջողության հասնելու ձգտման վրա»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի խոսքը մեջբերել է ekipa.mk կայքը:
Հիշեցնենք, որ Մակեդոնիա-Հայաստան խաղը կայանալու է Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր