00:00:00

«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է Երևանում կարևոր հարցերը լուծել հանրաքվեով

19:22, 09 սեպտեմբեր 2018

 «Իմ քայլ»-ը դաշինքն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է Երևանի վերաբերյալ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել քաղաքային հանրաքվեի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի է ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,- ասաց նա: Մարությանի խոսքով՝ դաշինքն իր նախընտրական ծրագիրը գրելիս հաշվի է առնել մի շարք կարևոր սկզբունքներ: «Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը: Թեկնածուի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում կատարվող անարդարությունների դեմ: «Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր միասին տարիներ պայքարել են այս օրվա համար, նաև մարդիկ, ովքեր մտահոգ են Երևանի ապագայով ու ունեն շատ բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում»,- ասաց Հայկ Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր