00:00:00

Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի

17:06, 09 սեպտեմբեր 2018

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց եւ ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Վրաստանի վարչապետը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի եւ Ազգային Ժողովի նախագահի հետ: Ի պատիվ Վրաստանի վարչապետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նախատեսվում է պաշտոնական ընթրիք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր