00:00:00

Ովքե՞ր են զբաղվում Հայկ Մարությանի PR-ով. Գ. Համբարյան

14:42, 09 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին նախապատրաստվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը,սակայն շատերի կարծիքով կհաղթի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը... Քարոզարշավը դեռ չսկսված "ՔՊ"-ի ներկայացուցիչն առաջին իսկ ելույթում մի քանի հայտարարություններ արեց,որը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության լայն շերտերի կողմից և բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ...Հայկ Մարությանի կարծիքով իրենց թիմի դեմ խաղ չկա...Նաև Փաշինյանի թիմակցի կարծիքով հասարակությունը բաժանված է իրենց կողմնակիցների՝ "սպիտակների" և "սևերի"՝ովքեր իրենց դեմ են... Հայկ Մարությանի այս "խնդրահարույց" հայտարարություններն ապացուցեցին,որ նրա քարոզարշավով և հատկապես PR-ով զբաղվողները կամ ոչ պրոֆեսիոնալ են կամ էլ ոչ ոք վերջինիս PR-ով չի էլ զբաղվում... Մարությանի այս հայտարարությունը մեծ խնդիրներ կարող էր առաջացնել "ՔՊ"-ի և հատկապես քաղաքապետի թեկնածուի համար,եթե օգնության չգար ՀՀԿ-ն իր օդիոզ և հասարակության կողմից չսիրված դեմքերով...Այո՛,հենց այդպես...Մարությանին բավական երկար կանդրադառնային սոցցանցերում և ԶԼՄ-ներում,եթե չլիներ կարկառուն ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի քննադատախրատական facebook-յան գրառումը,որի արդյունքում հասարակությունը մոռացավ Հայկոյի հակասական հայտարարությունները և սևեռվեց Վիգեն Սարգսյանի վրա՝վերհիշելով և հիշեցնելով վերջինիս,թե նրա հարազատ ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել Հայաստանում և ինչու՞ էր նույն Վ.Սարգսյանը լռում...Այսինքն,Վիգեն Սարգսյանը ակամայից փրկեց Հայկոյին երկարատև "քլնգումներից" և բազմաբովանդակ քննադատություններից... Հետաքրքիր է,ՀՀԿ-ում չեն գիտակցում,որ խիստ քննադատելով գործող իշխանությունների բացթողումները և սխալներն ակամայից հասարակությանը շեղում են և դրդում են,որ վերջինս վերհիշի,թե նույն ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել և ինչու՞ այդ նույն գրագետ և ինտելեկտուալ այժմյան քնադատողները ձկան նման լուռ էին՝ակամայից շեղելով հասարակության ուշադրությունը Փաշինյանի թիմից... Չնայած,հայաստանյան քաղաքական դաշտը վաղուց է վերածվել "Մաֆիա" խաղի.հասարակությունը չգիտի ով ում դաշտում է խաղում՝ովքեր են "կարմիրները", ովքեր՝"սևերը"...Դա գիտեն միայն ընտրյալները...Բայց բոլորն էլ գիտակցում են,որ երկար "шило в мешке не утаить" և որոշ ժամանակ անց ամեն ինչ ջրի երես է դուրս գալու...Գոնե տրամաբանող և քաղաքական դաշտից հասկացողների համար՝հաստատ... Հ.Գ.Վերադառնալով թեմային նշեմ,որ Հայկ Մարությանի հակագովազդով զբաղվող ՀՀԿ-ականները ավելի շատ գովազդում են վերջինիս,քան նրա դիլետատն որոշ թիմակիցներ,ովքեր պատասխանատու են Մարությանի ելույթների և հայտարարությունների համար...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր