Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 65 կգ քաշային կարգում հաղթել է Աշոտ Վելիցյանը, իսկ 97 կգ քաշային կարգում Հայաստանի թիմին ոսկե մեդալ է պարգեւել Գեորգի Կետոեւը:
2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (65 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) բավարարվեցին բրոնզե մեդալներով: