00:00:00

Հոկայդո կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

00:39, 09 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզու վրա սեպտեմբերի 6-ի գիշերը տեղի ունեցած 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի, նրանցից երեքն անհետ կորած են համարվում:
 Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր 27 մահացածների մասին: Հեռուստաալիքի տվյալներով, Հոկայդոյում տարերքի հարվածի հետեւանքով առնվազն 640 մարդ տուժել է:
Կիրակի սպասվում է, որ տուժած շրջաններ կայցելի վարչապետ Սինձո Աբեն, որպեսզի ծանոթանա երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին: Փրկարարական աշխատանքներին մինչ այժմ ներգրավված է եղել 40 հազար փրկարար, ոստիկան եւ Ինքնապաշտպանական ուժերի մարտիկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր