00:00:00

Նախարար Սուրեն Պապիկյանը Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում անձամբ հետևել է շաբաթօրյակի աշխատանքներին

21:32, 08 սեպտեմբեր 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համապետական շաբաթօրյակը սկսելով Հրազդանի կիրճից`  այնուհետև ուղևորվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, որտեղ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է շաբաթօրյակի շրջանակում նախաձեռնված միջոցառումներին, բնակիչների հետ իրականացրել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Նախարարը բնակիչների հետ քննարկել է ոլորտում առկա հիմնախնդիրները՝ կարևորելով քաղաքացիների գիտակցության և ամենօրյա վարքի մեջ շրջակա միջավայրի պահպանության ու խնամքի մշակույթ ունենալու անհրաժեշտությունը։     Նախարար Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառն  Արմավիր համայնքն էր, որտեղ մարզպետ Գագիկ Միրիջանյանի և քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համայնքի տարբեր թաղամասերում և հետևել քաղաքային այգու բարեկարգման աշխատանքներին։     Արմավիրի մարզից նախարար Սուրեն Պապիկյանն ուղևորվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք, որտեղ ծանոթացել է համայնքի տարբեր հատվածներում բնակիչների ակտիվ մասնակցությամբ ընթացող աղբահանության և աղբահեռացման աշխատանքներին։ Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է «Մաքուր մոլորակ» միջոցառմանն ընդառաջ կազմակերպված համապետական այս շաբաթօրյակը, որն իր դաստիարակչական նշանակությամբ  կնպաստի խնդրի հանդեպ բնակիչների հետաքրքրվածության աճին ու ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։    Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի հետ միասին մասնակցել է մարզադպրոցին հարակից տարածքների մաքրման և ծառերի էտման աշխատանքներին: Նախարարը եղել է նաև Բյուրեղավան համայնքի դպրոցում, որտեղ ուսուցչական կազմից և ծնողներից հետաքրքրվել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր