00:00:00

Արայիկ Հարությունյանը CERN-ի ներկայացուցչի հետ քննարկել է ALICE ծրագրում հայ մասնագետների ներգրավվածության հարցը

21:04, 08 սեպտեմբեր 2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հյուընկալել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի հիմանական ծրագրերից մեկի՝ ALICE-ի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը: Նրանք քննարկել են ծրագրում հայ մասնագետների հետագա ներգրավվածության հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարության հետ։ Նախարարը հրավեր է ստացել այցելելու Շվեյցարիա՝ CERN-ի ղեկավարության հետ հանդիպելու համար: «Անտինորիի մի դիտարկումն ինձ ապշեցրեց։ Նա ասաց, որ «1980-ականներին Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համբավը հավասարազոր էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայիս համբավին»: Ցավում եմ, որ հիմա այդպիսի համբավ չունենք, բայց ֆիզիկան այս իրավիճակում թողնելու իրավունք էլ չունենք, մանավանդ, որ հսկայական ներուժ կա», - գրել է Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր