00:00:00

ՊՆ-ն հայտարարում է պահեստազորի սպաների ընդունելություն

19:05, 08 սեպտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն: ՊՆ-ից հայտնում են, որ ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:  Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից: Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-46-36, (010) 29-44-64 հեռախոսահամարներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր