00:00:00

Ծառուկյանի կարևոր քայլը

19:01, 08 սեպտեմբեր 2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի յոթին անցկացրեց «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին աշխարհի քսան երկրներից ժամանած քառասունից ավելի քաղաքապետեր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամներ, և մի շարք այլ հյուրեր: Ներկա էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացված այս, կոնֆերանսն իր ձևաչափով աննախադեպ էր քանի, որ քաղաքային իշխանությունների մակարդակով փոխգործակցությունների փնտրտուքները մշտապես սահմանափակվել են երկրի առաջին դեմքերի կողմից կատարված պաշտոնական գործողումների ժամանակ տեղի ունեցած այցելություններով, ինչը երբեք առարկայական չի եղել, սակայն այս պարագայում քաղաքապետերն անձամբ ծանոթացան աշխարհի հնագույն քաղաքներից մեկին, նրա մշակույթին, տնտեսությանն ու խնդիրներին: Այս ամենից զատ պետք է նկատել, որ այս քայլը նաև կարևոր ագիտացիոն նշանակություն ունեցավ ԲՀԿ-ի համար, քանի որ կոնֆերանսի ժամանակ բացի Գագիկ Ծառուկյանի ելույթով հանդես եկան ԲՀԿ ավագանու թեկնածուական ցուցակի առաջին և երկրորդ համարները: Գաղտնիք չէ, որ մայրաքաղաք Երեւանի առջեւ ծառացած են բազում խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ նախկին իշխանությունները մեկ անգամ չէ, որ ծրագրեր են մշակել, խոսել այս կամ այն երկրի փորձը Հայաստան ու այս դեպքում կոնկրետ մայրաքաղաք Երեւան տեղափոխելու մասին, սակայն դրանք մնացել են բացառապես թղթի վրա: Գագիկ Ծառուկյանի գլխավորությանբ հրավիրված կոնֆերանսը, որին ներկա են եղել տարբեր քաղաքների քաղաքապետեր, իրապես կարող է Երեւանի խնդիրները համապարփակ լուծելու հարցում դրական նշանակություն ունենալ: Ի վերջո խոսել այս կամ այն երկրի փորձը տեղաբաշխելիս խիստ կարեւոր է, որ նույն այդ քաղաքների պատվիրակները ծանոթանան Երեւանի հետ: Մայրաքաղաքը զարգացնելու Ծառուկյանի տեսլականը իրատեսական է, եւ այս դեպքում քաղաքական մյուս ուժերը, որոնք ընտրություններին մասնակցում են գեղեցիկ ծրագրերով առայժմ խոսքից գործի չեն անցել: Ծառուկյանը հերթական անգամ մեկ քայլ առաջ անցավ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր