00:00:00

ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմը նախարարի գլխավորությամբ մասնակցում է համապետական շաբաթօրյակին

18:40, 08 սեպտեմբեր 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակիցների հետ միասին  համապետական շաբաթօրյակի շրջանակներում տարածքի մաքրման և բարկարգման աշխատանքներ է իրականացնում Հրազդանի կիրճում։   Լրագրողների հարցերին ի պատասխան նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօր հանրապետության բոլոր բնակավայրերում կա պատշաճ աղբահանության կազմակերպման և շրջակա միջավայրը մաքուր պահելու խնդիր։ «Մեր համար մեկ խնդիրը պետք է լինի աղբահանության բնականոն կազմակերպումն ու աղբանոցների կոնսերվացումը։ Խնդիրը պահանջում է համակարգային լուծում, և մենք այժմ աշխատում ենք աղբահանության համապարփակ հայեցակարգի մշակման ուղղությամբ»,-ասել է նախարարը և հույս հայտնել, որ ապագայում  մենք կունենանք աղբանոցներին կից գործարաններ, որոնք կզբաղվեն դրա վերամշակմամբ։ Անդրադառնալով նախկինում այս ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, բայցևայնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հռչակված նպատակները կյանքի չեն կոչվել, քանի որ խնդիրը պահանջում է երկարատև ու համբերատար աշխատանք։   Նախարարության աշխատակազմը իրականացնում է կիրճի մաքրման, աղբահավաքման, աղբահեռացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով սեփական օրինակով շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն ու վարքագիծ քարոզել յուրաքանչյուր քաղաքացու։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր