00:00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին

17:15, 08 սեպտեմբեր 2018

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Գյուղնախարության աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղակայված Նոր Արաբկիր զբոսայգում։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշում է, որ դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին:Նախարարի խոսքով՝ նման նախաձեռնությունները հասարակության, առավելապես նոր սերնդի մոտ երկրի նկատմամբ սեփականության զգացողություն սերմանելու առաքելություն ունեն: Նա նաև նկատեց, որ աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցում են իրենց երեխաների հետ միասին, ինչն այդ առումով խորհրդանշական է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր