00:00:00

ԱԽ քարտուղարն ու ԱԱԾ պետը «Զվարթնոց» օդանավակայան են այցելել

16:59, 08 սեպտեմբեր 2018

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը։ «Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էինք՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով: Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»,- գրել  է Արմեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր