00:00:00

Ինչպես է ծախսվել վարչապետից ստացված գումարը, ո՞վ է իրականում ՀԳ միության նախագահը. սկանդալային մանրամասներ

15:30, 08 մարտ 2018 Իրավական

2017 թվականի մայիսին ստեղծված Համահայկական գրողների միության շուրջ սկիզբ առած սկանդալային զարգացումների վերաբերյալ Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեր տեղեկություններում իրականում նախորդ տարի հիմնադրված միությունը, որի նախագահը այդ ժամանակ եղել է Աբգար Ափինյանը մի շարք ապօրինություններ է թույլ տվել, ընդհուպ մինեւ՝ հարկային պարտավորությունների չկատարում: Ի՞նչ է կատարվել իրականում, ինչո՞ւ է միության երկու հիմնադիր անդամների հարաբերությունները խզվել, Irakanum.am-ին  սկանդալային մանրամասներ է հայտնել Համահայկական միության  գործող նախագահ Ժան Էքմեքչյանը (գրական անունը Ժան Վարդան): Վերջինս նախ պատմել է, թե ինչպես է ստեղծվել միությունը եւ ովքեր են եղել հիմնադիրների կազմում: «Սիրական պատերազմից սկսած այստեղ եմ, վեց տարի է Հայաստանի քաղաքացի եմ, եւ վեց տարի է Երեւանում եմ ապրում: Միությունը հիմնադրել է 2017 թվականի մայիսի 22-ին: Մենք երկու հիմադիր անդամ ենք եղել, Աբգար Ափինյան եւ Ժան Էքմեքչյան: Մենք Աբգար Ափինյանի հետ ունեցանք միության հիմադրման ետ մեկ- երկու  ամիս գործունեություն: Միությունը մինչեւ հոկտեմբեր ունեցեր է երկու անդամ»,-պատմեց  միության ներկայիս նախագահը: Նրա խոսքով՝ այդ ընթացքում ինքը պարբերաբար դիմել է Ա. Ափինյանին նշելով, որ միությունը չի կարող գործել երկու անդամով, եւ առաջարկել է ավելացնել միության անդամների թիվը: Ափինյանը պարբերաբար մերժել է: Ի վերջո միության ստեղծումից ամիսներ անց  ընդունվել է եւս երեք անդամ: «Հարություն Հովնաթան, Սամվել Պողոսյան, Խիկար Գեղամյան արձանագրության փաստաթղթի տակ ստորագրել է պարոն Ափինյանը եւ ես: Հինգով սկսանք «Հայրենիքի Ձայն» թերթը վերահրատարալեցինք, որպես Համահայկական գրողների միության պաշտոնաթերթ: Վերջին չորրորդ համարը տպվել է Ափինյանի հեռացումից հետո, որի իրավունքը ինքը չի ունեցել, անշուշտ երբ որ ինքը հեռացվեց միությունից, այդ թերթը արդեն կպատկանի միությանը, եւ նա որեւէ իրավունք չուներ այն հրատարակելու»,- նշեց Ժ. Վարդանը: Միությունը  2017 նոյեմբերին գումարում է ժողով, որին ներկա են լինում չորս անդամներ՝ այդ թվում եւ Ա. Ափինյանը: Այդ ժամանակ էլ որոշում են հեռացնել միությունից Ափինյանին: Ժ. Էքմեքչյանի խոսքով՝ դրանից առաջ արդեն իսկ կային բազմաթիվ դժգոհություններ Ափինյանի գործունեությունից: « Միամսյա, եռամսյա, տարեկան հաշվետվություն պիտի տրվի հարկայինին, չի արել: Բազմիցս ասեր ենք հաշվետվությունները բեր, չի բերեր: Վարչապետից միությունը  ստացեր է 300 հազար դրամ: Նա կազմակերպել է գրական մրցանակաբաշխություն, մենք հինգ հոգի ենք տեղյակ չենք, ժյուրին ով է չգիտենք, մասնակիցներն ովքեր են չգիտենք, բանկից փողը քաշել է, տվել է ինչ-որ մեկին մրցանակ չգիտենք: Համերգ է կազմակերպել, երգչուհի կար Լիլիթ Յան: Մենք տեղյակ չենք եղել ոչ մի բանի մասին»,- ասաց Ժ. Էքմեքչյանը: «Ես հեռուստացույցով տանը դիտում եմ, թե համահայկական գրողների միությունը ռուս գրողներ է ընդունել Հայաստան, մենք տեղյակ չենք, մենք լուր չունենք, եւ ինձ զանգում ասում է Ժան վաղը ինձ 60 հազար դրամ փող բեր: Ասում եմ ինչի համար, ասում է ոսկի մեդալներ եմ պատվիրել, տալիս եմ ռուս գրողներին:  Ում է պատվիրեր, որտեղ են ճաշեր, ի վերջո սա միություն է, ոչ թե միանձնյա կրպակ»,- շարունակեց ներկայացնել միության ներկայիս նախագահը: Ըստ Էքմեքչյանի վարչապետից  300 հազար դրամ ստացել է միությունը, որպեսզի Պարույր Սեւակի գրական մրցանակաբաշխություն կազմակերպի: Այս անգամ էլ ոչ  մասնակիցների, ոչ ժյուրիի ով լինելու մասին միության մյուս չորս անդամները տեղյակ չեն եղել: Միության անդամները տեղյակ չեն եղել, թե իրականում ինչ նպատակներով է ծախսվել այդ գումարը: Հարցին, թե գրական մրցանակաբաշխություն ի վերջո կազմակերպվել է, թե՞ ոչ, Էքմեքչյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ֆեյսբուքով նկար տեսանք, որ մեր միությունը կազմակերպեր է, բայց միությունը հինգ հոգի, եթե մենք սրանից տեղյակ չպետք է լինենք, ինչից պետք է տեղյակ լինենք»: Էքմեքչյանն ասաց, որ իսկզբանե միության բոլոր ծախսերը ինքն է հոգացել, այդ թվում եւ թերթի հրապարակման: Այս գործին մասնակցել են նաեւ միության մյուս երեք անդամները, բացի Ափինյանից: «Եվ մարդը ինչպես սեմ, մեզի կոպիտ ասած մարդու տեղ չէր դնում: Հենց, որ միությունը ստեղծվեց, կնիք ունեցավ, ինքը չկար»: Ի վերջո Ափինյանի միանձնյա կառավարումից միության անդամները հոգնում են, եւ որոշում են հեռացնել նրան: Այդ ժողովի ժամանակ էլ պարզվել է, որ հարկային որեւէ հաշվետվություն չի կատարվել: «Ելավ, մի քանի թուղթ հանեց, որոնք ոչ մի հաշվապահություն չունեին, չկար մուտք, ելք, որքան բաժանորդագիր է հավաքեր թերթը: Ժողովի ժամանակ Հարություն Հովնաթանը վերցրեց հեռախոսը եւ զանգեց Տիգրան Մեծ տպարան, ասեց, պարոն Ափինյանը Հայրենիքի Ձայնը թերթը տպելու վարձը վճարել է, ասեցին, չէ չի վճարել: Մենք էդ փողը իրան տպագրումից առաջ տվել էինք: Այսինքն մենք իրա ձեռքը տալիս ենք փողը ու ֆլեշկան, որ ինքը երտա թերթը տպի, ինքը թերթը պարտքով է տպում»,- ասաց Ժ. Էքմեքչյանը: Այդ ժամանակ Ափինյանը Հարություն Հովնաթանին մեղադրում է ստախոսության մեջ: Տպարանի աշխատակցի հետ խոսել է նաեւ ինքը՝ Էքմեքչյանը: Պատասխանը նույնն է եղել՝ թերթի տպագրման գումարը չի վճարվել: «Հետո Ափինյանն ասեց, ես երբ կուզեմ կվճարեմ, դա ձեր գործը , ես իրան հետ պայմանագիր ունեմ: Իմ կարծիքով սա անվստահություն է, քրեական գործ է»,- ասաց նա: Ամիսներ շարունակ միությունը գոյատեւել է անդամների ներդրումների,  բացառությամբ Ա.Ափինյանի անձնական միջոցների: Հիմա Էքմեքչյանը հայտարարում է, վստահել են Ափինյանին, ով չարաշահել է իրենց վստահությունը եւ միանձնյա որոշումներ է կայացրել: «Վերջում գոռալ, կանչում է, դուք ով եք:  Հարություն Հովնաթանին ասաց 40 կգ մարմնի մեջ, այսքան կեղտ որտեղից: Դու աղբակույտի մեջը պիտի մեռնես, ես պիտի անմահանամ»,- ասել է Ափինյանը եւ որոշել է հեռանալ: Այդ ժամանակ Էքմեքչյանը նրան առաջարկել է պարզապես հարկային պարտավորությունները կատարել եւ հեռանալ: Նույն օրը երեկոյան զանգ է ստացել Ափինյանից, ով խոստացել է, որ երկու օրից այդ բոլոր հաշվապահական թղթերը կհանձնի, քանի որ գնացել է Վանաձոր: Առ այսօր այն չի կատարվել: Միության անդամներն էլ որոշում են դիմել պետական ռեգիստր, եւ հեռացնել Ափինյանին՝ նոր նախագահ ընտրելով Էքմեքչյանին: Սույն որոշումն էլ Ափինյանը վիճարկում է Արդարադատության նախարարությունում: Վերջինս դիմումում գրում է, թե Համահայկական միությունը ստեղծվել է 2016 թվականին, եւ որ անդամների թիվը ոչ թե հինգ հոգի է, այլ`26:  Արդարադատության նախարարությունը քննում է Ափինյանի դիմումը եւ մերժում է նրան, կեղծ եւ անհիմն փաստարկներ ունենալու հիմքով: Էքմեքչյանն ասաց, որ  Ափինյանը հրաժարվել է հանձնել նաեւ միության կնիքը: Միության անդամները այն անվավեր են ճանաչել, եւ ձեռք բերել նորը: Առկա խնդիրները միության նոր անդամերը՝ նոր նախագահի գլխավորությամբ հարթել են, շարունակում են հրապարակել միության պաշտոնաթերթը: Իսկ Ափինյանը չի հանդարտվում, շարունակում է ներկայանալ, որպես Համահայկական միության նախագահ: Հարկային պարտավորություններն էլ նախագահ եղած ժամանակ չի կատարել: Էքմեքչյանը տեղեկացրեց, որ Ա. Ափինյանը երկու ամիս ժամանակ ուներ  բողոքարկելու Արդարադատության նախարության որոշումը: Սահմանված ժամկետն ավարտվել է, իսկ նա այն չի բողոքարկել: Հիմա միության նախագահը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Աբգար Ափինյանի դեմ: Զրուցեցինք նաեւ Աբգար Ափինյանի հետ: Irakanum.am-ի հետ զրույցում Ափինյանն ասաց, որ Համահայկական գրողների միության նախագահը ինքն է, իսկ Ժան Էքմեքչյանը պարզապես իրեն նախագահ է հռչակել: «Ոչ մի առանձնակի բան տեղի չի ունեցել, պարզապես միության անդամներից մեկը՝ Ժան Էքմեքչյանը ժողով է արել, միության ոչ մի անդամ պատշաճ ձեւով չի իրազեկվել, եւ ինքը իրեն հռչակել է երկու հոգու նախագահ, ընդամենը դա: Միության բոլոր անդամները մերժում են իրեն: Ինքը մնացել է մեկուսացված, եւ մեկ տարի է Ժանը միության ժողովներին չի մասնակցում, դեմքով Համահայկական  գրողների միության անդամներին չի ճանաչում,  եւ իրեն ոչ ոք չի ընդունում»,- ասաց Ափինյանը: Վերջինս պնդեց, որ Էքմեքչյանը միության նախագահը չէ, քանի որ գրողների համագումարում ստացել է զրո ձայն: «Թող իր զրո ձայնով գնա զբաղվի իր գործունեությամբ: Թող ինքն իրեն ուզում է հռչակի, ես դեմ չեմ: Այս վերջերս համագումար տեղի ունեցավ, երկու անգամ ժողովը քննարկեց իր հարցը: Առաջին անգամ ստացավ զրո ձայն, միության բոլոր անդամները  միաձայն ինձ են ընտրել, իսկ մի քանի օր առաջ ընդհանուր ժողովում՝ Ժ. Էքմեքչյանը հեռացվել է Համահայկական գրողների միությունից»,- ասաց Ափինյանը, հավելելով, որ Էքմեքչյանը խաբել է պետական ռեգիստրին, ասելով, որ միությունը երկու անձից է բաղկացած: Ափինյանը պնդում է, որ Էքմեքչյանը քրեական անցյալ ունի, եւ չի կարող լինել ստեղծագործական միության անդամ: Ափինյանը նշեց, որ ինքն էլ դիմել  դատարան: Ո՞վ է միության նախագահը, ինչ խաբեություն է տեղի ունեցել, կարծում ենք կպարզեն իրավապահները: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր