ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերին գործնական այցերով այցելել Ադրբեջան, Տաջիկստան եւ Ուզբեկստան:
Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովին:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Դրանից բացի, սեպտեմբերի 27-28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերի համար նախատեսված է Վլադիմիր Պուտինի այցը Ուզբեկստան: