00:00:00

Ռուսաստանը C-400 համալիրները Թուրքիա կուղարկի 2019 թվականի կեսերին

15:00, 07 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիային C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը տեղի կունենա 2019 թվականի կեսերին: Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւին: «Պարտավորագրի կատարումն ընթանում Է գրաֆիկի համաձայն: Մատակարարումը նախատեսված Է 2019 թվականին, տարվա կեսին»,- հրատարակությունը մեջբերել Է Շուգաեւի խոսքը: Սկզբնապես թուրքական կողմին համալիրների մատակարարումը պլանավորված Էր 2020 թվականին, սակայն Անկարայի խնդրանքով որոշվեց մատակարարումն իրականացնվել ավելի վաղ ժամկետում: Ինչպես ավելի վաղ հայտնել Է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, Թուրքիան հարթակների նախապատրաստման աշխատանքներ Է իրականացնում, որտեղ տեղակայվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի հետախուզական հատուկ ծառայությունների՝ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցում կան արբանյակային լուսանկարներ, որտեղ երեւում են արձակումների համար նախատեսված օբյեկտը եւ բունկերներ: CNBC-ի աղբյուրն այն կարծիքին Է, որ նոր կոնստրուկցիան համապատասխանում Է հենց ռուսական C-400-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր