00:00:00

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում քաղաքացուն ի պահ է հանձնվել իր ավտոմեքենան

14:36, 07 սեպտեմբեր 2018 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում: ՄԻՊ-ից  հայտնում են, որ դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման: Քաղաքացին հայտնել է, որ կատարողական վարույթի կարճումը կարող է տևել ամիսներ, իսկ հատուկ պահպանվող տարածք տարված մեքենան իր ապրուստի միակ միջոցն է: Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում քաղաքացու՝ կարճման ենթակա կատարողական վարույթները կարճվել են առաջնահերթության կարգով, իսկ ավտոմեքենան ի պահ է հանձնվել քաղաքացուն՝ մինչև համաներում չտարածվող տուգանքների մաս-մաս վճարելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր