00:00:00

Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետում կատարված գողության մեջ կասկածվողին գտել են

02:21, 07 սեպտեմբեր 2018 Իրավական

Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետում սեպտեմբերի 4-ին կատարված գողության մեջ կասկածվողին գտել են: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով «Վիվարո Հոլդինգի» անվտանգության պետի հետ, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Սուրեն Գ.-ին: Նրան կասկածում են այս տարվա հուլիսի 30-ին և սեպտեմբերի 4-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Ըստ աղբյուրի տվյալների՝ նա եղել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, որի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփուշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ, ինչպես նաև գլխարկ և ավտոմեքենայի մի քանի համարանիշ: Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Սուրեն Գ.-ն ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր