Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիտարամանը Դելի ժամանած Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:
AFP-ի հաղորդմամբ, 2019 թվականին նախատեսվող զորավարժությունները կանցկացվեն միաժամանակ օդում, ցամաքում եւ ծովում: «Մենք որոշեցինք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ անցկացնել 2019 թվականին Հնդկաստանի արեւելյան ափին», - ասել է Սիտարամանը:
Պոմպեոն հանդիպումը գնահատել է որպես հատուկ եւ պատմական, որը թույլ է տվել երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնել:
Երկու երկները նաեւ ստորագրել են «Համատեղելիության եւ անվտանգության հաղորդակցության մասին համաձայնագիր» (COMCASA), որը թույլ կտա երկու երկրներին արագ եւ անվտանգ զգայուն ռազմական տեղեկատվություն փոխանակել: