00:00:00

Ազգային սինեմաթեքի կառուցումը նոր շունչ է հաղորդելու Կինոյի տանը

23:14, 06 սեպտեմբեր 2018 Մշակույթ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը գրեթե մեկ տարի առաջ նախաձեռնել էր նախկին Կինոյի տան տարածքում եռահարկ ժամանակակից թանգարանի՝ Հայաստանի ազգային սինեմաթեքի ստեղծումը: Կարևորելով Երևանում Ազգային սինեմաթեքի ստեղծումը, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեում վերամշակվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, տրվել առավել ժամանակակից և օպտիմալացված լուծումներ Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այցելել է ապագա մշակութային կենտրոն՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և նախագծի հեղինակների հետ շրջել այն տարածքում, որտեղ նախատեսվում է իրականացնել Ազգային սինեմաթեքի կառուցումը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Ազգային սինեմաթեքի կառուցումը, ինչը կարող է նոր շունչ հաղորդել Կինոյի տանը, դառնալ նոր սերնդի համար ժամանակակից կինոկրթության կենտրոն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր