00:00:00

Լեւոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության

19:37, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության եւ առերեսման։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երանոսյանը հարցաքննվելու է 2015թ. «Էլեկտրիկ Երևան»-ի շարժման ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության գործով։ Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա: Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բռնություն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, դիտավորությամբ ոչնչացնելով լրագրողների տեսաձայնագրող սարքերը, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացումը: Կիրառված անհամաչափ ուժի արդյունքում տասնյակ ցուցարարներ և լրագրողներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հարյուրավորները՝ բերման ենթարկվեցին: Գործողությունները տեղում կանոնակարգում էր այդ ժամանակ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Երանոսյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր