00:00:00

Նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան

19:06, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին  խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն, Լոռու մարզի Բազում, Ազնվաձոր համայնքների և Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի նպաստառու 12 բնակիչների ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, ինչպես նաև ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն, 2008թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատորի օժանդակությամբ պահանջել է նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը, որը ընդհանուր կազմել է   1․568. 500 ՀՀ դրամ: Գումարի մեծ մասը  նա ստացել է նշված ժամանակահատվածում, իսկ 4 շահառուներից  պահանջած մյուս փոքր մասը, ըստ վերջիններիս հետ ունեցած պայմանավորվածության, պետք է ստանար 2018թ.  ապրիլ-մայիս ամիսներին։ 2018թ. ապրիլի 11-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա. Մ.-ն ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Վ. Ա.-ն, լիազորված լինելով կազմակերպելու և իրականացնելու բաժանմունքի միջոցով կենսաթոշակ-նպաստների վճարումները, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ից նախապես ճշտելով նպաստի գումարները որպես  ապօրինի վարձատրություն տալու առաջարկն ընդունած նպաստառուների շրջանակը, 2010թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 5 բնակիչներից անձամբ ստացել և որպես ապօրինի վարձատրություն Ա. Մ.-ին է փոխանցել խոշոր չափերով  գումար: Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ապօրինի վարձատրություն տված անձինք առաջին ագնամ են հանցանք կատարել, աջակցել են հանցագործության բացահայտմանը՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել հայեցողական քրեական հետապնդման շրջանակներում գործուն զղջալու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2018թ. սեպտեմբերի 5-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր