00:00:00

Երկրաշարժ Ճապոնիայում․ կան հարյուրավոր վիրավորներ

18:22, 06 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.710 և արևելյան երկայնության 142.060 աշխարհագրական կոորդինատներով (Ճապոնիա, Տիտոսե քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Ըստ «NKH World Japan» լրատվական գործակալության երկրաշաժն առաջացրել է սողանք, որի հետևանքով փլուզվել են շինություններ, կա 2 զոհ, 140 վիրավոր և 40 անհայտ կորած:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր