00:00:00

Ֆարմանյանը ոչ ականջահաճո հայտարարություն է անելու (տեսանյութ)

15:56, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքը և կալանավորման մասին որոշումը եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը  անհիմն է  համարում։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սամվել Ֆարմանյանը։ Irakanum.am-ի հարցին, թե եթե Անահիտ Ֆարմանյանն անմեղ է, այդ դեպքում ինչո՞ւ է թաքնվում նախաքննական մարմնից, Սամվել Ֆարմանյանն ասաց, թե քույրը թաքնվելու խնդիր չունի։ Հիշեցնենք, որ Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ։ https://www.facebook.com/irakanum.am/videos/693058784397412/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր