00:00:00

«ԱՄՆ-ն Իդլիբի հարցում կիսում է Ռուսաստանի մտահոգությունները». Փոմպեո

03:51, 06 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ եւ կիսում է Մոսկվայի անհանգստությունը: Այդ մասին րագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն: Նա «ճիշտ» է համարել Իդլիբում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ Ռուսաստանի արած հայտարարությունները: «Մենք կիսում ենք ահաբեկչության հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները, որի աղբյուրը Սիրիայի հյուսիսն է ու հյուսիս-արեւմուտքը»,- ասված է ԱՄՆ-ի Պետդեպի տարածած զրույցի սղագրության մեջ: Պետքարտուղարը հավելել է «Մենք լիովին համաձայն ենք, որ ահաբեկիչները ներկա են այդ շրջաններում եւ հարկավոր է դրանով զբաղվել, որպեսզի նրանք ահաբեկչություն չարտահանեն աշխարհի երկրներ»: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել է Պետդեպարտամենտը, նախօրյակին Փոմպեոյի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ կայացած հեռախոսազրուցի ընթացքում կողմերը «համաձայնել են, որ Իդլիբի վրա Ասադի ռեժիմի ցանկացած ռազմական հարձակում կլինի սիրիական հակամարտության անընդունելի ու անխոհեմ էսկալացում»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից: «Նախագահ Բաշար Ասադը չպետք է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել է նա իր Twitter-ում: Թրամփն ընդգծել է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»: «Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը: Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն է Սիրիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր