00:00:00

Գարգառ գյուղի հարակից անտառում ծառեր են հատվել

02:44, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Գարգառ գյուղի դաշտամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1964 թ. ծնված Սուրեն Ք.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 1 խմ բոխու նմանվող փայտանյութ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սուրեն Ք.-ն նշված փայտանյութի համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, բենզասղոցով նույն օրն ապօրինի հատել է Գարգառ գյուղի հարակից անտառից: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր