00:00:00

Ոստիկանները բացահայտել են հանքային ջրերի գործարանից կատարված գողությունը

01:45, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 4-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները Երևանյան խճուղուց, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ին, 1972 թ. ծնված Խաչիկ Հ.-ին, 1976 թ. ծնված Հակոբ Ս.-ին և 1986 թ. ծնված Ալիկ Ա.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից և սրահից հայտնաբերվել է 3 էլեկտրական շարժիչ, 2 ռեդուկտոր, ջրի 2 ծորակ, դուրալյումինե 6 հովացուցիչ, 26 ցուցիչ, հոսանքի 1 անջատիչ, հոսանքի 15 ապահովիչ, հոսանքի 3 կարգավորիչ, 51 սպիտակ ապահովիչ, 57մ. պղնձե մալուխ և տարբեր տեսակի ալյումինե ու երկաթյա դետալներ: Պարզվել է, որ նշված առարկաները վերջիններս գողացել են սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 27/Ա հասցեում գտնվող հանքային ջրերի գործարանից: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր