00:00:00

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 4-ից 5-ը

00:34, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 6, ծեծի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն տալու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթուղթ կեղծելու 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի և պետական սահմանը ապօրինի անցնելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 և կամավոր ներկայացել՝ 4 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է և 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր