00:00:00

Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

20:24, 05 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ից 6-ը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Նախատեսվում են Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումները Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են թուրք-գերմանական հարաբերություններին, Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Նշվում է նաև, որ սեպտեմբերի 6-ին Հայկո Մաասը և Մևլութ Չավուշօղլուն մասնակցելու են Ստամբուլում գտնվող Գերմանական լիցեյի հիմնադրման 150-ամյակին նվիրված 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկի արարողությանը:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր