00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի համար

20:09, 05 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին՝ կապված հայազգի աստղ Դեն Բիլզերյանի Արցախ կատարած այցի հետ։ Այս մասին գրում է «Интерфакс-Азербайджан»-ը։ Նշվում է, որ Գիլը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված բողոքի նոտան։ Բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով, ինչով «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել այնտեղ ու ցուցադրական կրակ բացել դրանից։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «հակասում են ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր