00:00:00

ԱԱԾ-ից հետո ՊՎԾ-ն կմտնի Երևանի քաղաքապետարան

18:56, 05 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում գործողություններ կիրականացնի, երբ այնտեղ իր գործողությունները կավարտի Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մասին այսօր  հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: «Մեզ հասցեագրված նամակների զգալի մասը կապված է Երևանի քաղաքապետարանի հետ: Այնտեղ առայժմ չենք մտել այն պատճառով, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում: Երբ կդադարեցնեն իրենց աշխատանքները, մենք մեր գործողությունները կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի շուրջ 80 մլրդ դրամից 50 մլրդ դրամը պետական բյուջեից է: Մենք կարող ենք պետական բյուջեից սնուցվող ցանկացած կառույցում գործողություն իրականացնել»,- նշեց նա: Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց միջնորդությամբ արդեն ապօրինի կառուցված մի շարք շինություններ են ապամոնտաժվել Երևանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր