00:00:00

Արմեն Սողոմոնյանը հաշտվել է Սիմոն Բաբայանի ու ՓՊ-ի մյուս պաշտոնյաների հետ. քրգործը կարճվել է

18:27, 05 սեպտեմբեր 2018 Իրավական

Փաստաբան Արմեն Սողոմոնյանը դատարանում հաշտվել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում իրենց վրա հարձակված Սիմոն Բաբայանի և Փաստաբանների պալատի մյուս պաշտոնյաների հետ։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործն այդ հիմքով կարճվել է: «Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-36-րդ, 183-րդ, 294-րդ և 379-րդ հոդվածներով` դատարանը որոշեց քրեական գործի վարույթը կարճել, իսկ Սիմոն Բաբայանի, Արմեն Սողոմոնյանի և Արսեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` միմյանց հետ հաշտվելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով)»,- ասված է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման մեջ: Այս որոշման վերաբերյալ Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էն որ ասում են՝ «հաշտությունը» գանձ է: Տեսնես՝ կարգապահականները ջրվեցի՞ն, թե՞ ոնց: Ով ինչ անի, իրեն կանի, դե ես էլ եմ փաստորեն իմ այս տարիքում մարդկանց մեջ սխալվում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր