00:00:00

Իրանի նախագահը երկրի նավթագազային ոլորտը արեւմտյան պատժամիջոցների դեմ երկրի գլխավոր զենքն է համարում

01:15, 05 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի նավթը, գազը եւ նավթամթերքներն անվանել է Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հակազդեցության ավանգարդներ: Ռոհանին ժամանել է Իրանի հարավային Ասալուի քաղաք 3 նոր նավթաքիմիական նախագծերի բացմանը մասնակցելու համար, այդ թվում Պարդիսա նավթաքիմիական համալիրի (Pardis Petrochemical Complex): Իրանի նախագահը նաեւ մասնակցել է Դամավանի նավթաքիմիական ընկերության (Damavand Petrochemical Company)  էլեկտրակայանի բացմանը, որը տարեկան 650 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրողականություն ունի: Իր ելույթում Ռոհանին ասել է, որ Արեւմուտքը ձգտում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, հատկապես իրանական միկջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանի ազդեցությունը: Այս կապակցությամբ Ռոհանին նշել է խոշոր ընկերությունների բացման կարեւորությունը, որոնք ապահովում են Արեւմուտքից էներգետիկ անկախությունը եւ թույլ են տալիս խուսափել պատժամիջոցների ծանր հետեւանքներից: Նախագահը հավելել է, որ 2013 թվականից երկրում իրականացվել է 14 նավթաքիմիական նախագիծ: Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել եւս վեցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր