00:00:00

Նաիրի Հունանյանն առ այսօր գտնվում է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկում. ՔԿԾ–ի պարզաբանումը

22:39, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի վերաբերյալ։ ՔԿԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։ «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում  հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր