00:00:00

Փոխվել են «Վարդաշեն», «Սևան», «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը

18:20, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: Զեյնալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն եմ իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին: Մեկ այլ հրամանով «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր