00:00:00

Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով

17:14, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է: «Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ ԱԱԾ տնօրենը: Նա հավելեց, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր