00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի այցելուի ժամացույցի տակ հայտնաբերվել է փոշենման զանգված

14:53, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր